Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ:

 

Կոկսարթրոզը հենա-շարժական ապարատի հիվանդությունների շարքում կազմում է 48%, սակայն մեծ մասամբ,  պայմանավորված է տարիքային փոփոխություններով և հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Ընդ որում, տղամարդկանց մոտ այն երկու անգամ ավելի շատ է հանդիպում:

 

Կոկսարթրոզի պատճառները տարբեր են: Դա կարող է լինել և նախկինում տարած վնասվածքները (կոտրվածքներ, միկրովնասվածքներ,  հոդախախտումներ և այլն), և բորբոքային գործընթացները (կոկսիտ), և կոնքազդրային հոդի այլ պաթոլոգիաները.

 

  • ազդրի գլխիկի բնածին հոդախախտում,
  • կոնքի և  ազդոսկրագլխիկի միացման հատվածի կոտրվածքներ,
  • ազդրի վզիկի կոտրվածքներ,
  • ազդրագլխիկի կոտրվածքներ և նեկրոզներ,
  • բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • Պեջետի հիվանդությամբ հրահրված արթրոզներ,
  • ռևմատոիդ արթրոզներ:

 

Սակայն կոկսարթրոզի գրեթե 50% դեպքերի պատճառը կապված չէ  նախորդող բորբոքային հիվանդությունների, տարած վնասվածքների կամ ուռուցքի զարգացման հետ: Շատ գիտնականներ կարծում են, որ պատճառը հարկ է փնտրել հոդի հատվածի արյան շրջանառության խանգարման մեջ (երակային ետհոսքի և զարկերակային ներհոսքի վատթարացում), որն էլ կարող է կոկսարթրոզի զարգացման պատճառը լինել: 

 

Կոկսարթրոզի հիմնական ախտանիշները

 

  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում ցավի զգացողություն կոնքազդրային հոդում:
  • Դժվարություններ աթոռից վեր կենալուց կամ կքանստելուց, քայլելիս (մարդն սկսում է կաղալ ցավի պատճառով):

 

Հետաքրիքր է. Կոկսարթրոզի դեպքում ցավերն ուժեղանում են, երբ մարդը երկար ժամանակ մի դիրքում է նստած լինում, կամ ընդհակառակը, երբ երկար ժամանակ ոտքի վրա կանգնած է մնում:

 

Կոկսարթրոզի զարգացման երեք փուլեր

 

Առաջին փուլում ցավն առաջանում է միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, երկար քայլելու կամ վազելու դեպքում և արագ անցնում է:

 

Երկրորդ փուլում ցավերն ավելի են ուժեղանում, տարածվում են ազդրով մեկ և անցնում միայն հանգիստ վիճակում: Դրա հետ մեկտեղ, մարդն սկսում է կաղալ, հատկապես, երբ ստիպված է երկար քայլել: Նվազում է ազդրի շարժման տատանման մեծությունը, ընդ որում, ոչ միայն ցավային համախտանիշի, այլև դրա համար պատասխանատու մկանների թուլության պատճառով:

 

Երրորդ փուլում ցավերն անհանգստացնում են անընդմեջ, նույնիսկ, գիշերը: Նստատեղի, նաև ազդրի և ծնկների մկանները այնքան են թուլանում, որ մարդն ստիպված է լինում դիմել ձեռնափայտի օգնությանը: Ցավը փոխհատուցելու համար նա հենվում է ոչ թե ոտքի թաթերի, այլ մատների վրա, ողնաշարն ամբոջությամբ առաջ բերելով, ինչն էլ հանգեցնում է գոտկատեղային լորդոզի: Սակայն այդպիսի փոխհատուցումը միայն ավելացնում է ծանրաբեռնվածությունը կոնքազդրային հոդերի վրա և այն ավելի է ձևախախտվում:

 

Կոկսարթրոզի դեպքում ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերվում է.

 

  • հոդային ճեղքերի նեղացում, ընդ որում, հատկապես այն հատվածում, որի վրա շարժումների դեպքում ընկնում է հիմնական ծանրությունը:
  • ոսկրային հյուսվածքի կառուցվածքի փոփոխություն:
  • ազդրագլխիկի ձևախախտում, ազդրի վզիկի հաստացում
  • նորագոյացություն հոդի այն հատվածում, որը ծանրաբեռնվածության չի ենթարկվել:

 

Կոկսարթրոզի թերապևտիկ բուժումը

 

Թերապևտիկ բուժումը ներառում է.

 

  • ցավազրկոզ և հակաբորբոքային ոչ ստերոիդ պատրաստուկների նշանակում,
  • վիտամիններ, ռումալոն` կռճիկային հյուսվածքի օքսիդա-վերականգնողական գործընթացի լավացման համար, դիմեկսիդի թրջոցներ (կուրսը 10-15 օր),
  • նովոկաինի, դիմեկսիդի լուծույթով էլեկտրաֆորեզ,
  • ուլտրաձայնային թերապիա, մագնիտաթերապիա, լազերաթերապիա,
  • ստորին վերջույթների և գոտկատեղային հատվածի մերսում,
  • բուժական ֆիզկուլտուրա և ֆիզիոթերապիա, որն ուղղված է մկանների ամրացմանն ու ախտահարված հոդերի շարժունության վերականգնմանը:


Կոկսարթրոզի վիրահատական բուժումը

 

Եթե հիվանդությունը սաստկանում է և ցավեր առաջանում են ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, այլև հանգիստ վիճակում, նվազում է աշխատունակությունը և խանգարվում  ակտիվ կենսակերպը, եթե դեղպատրաստուկները այնքան էլ արդյունավետ չեն, ապա հանձնարարվում է վիրահատական միջամտություն և կոնքազդրային հոդի փոխարինում արհեստականով (էնդոպրոթեզավորում):

 

Ներկայումս էնդոպրոթեզավորումը կոկսարթրոզի բուժման ամենառաջավոր մեթոդն է: Վրահատական տյալ միջամտությամբ պացիենտների թիվն օրեցօր ավելանում է և նրանք ոչ միայն 60-75 տարեկան անձինք են, այլև երիտասարդներ: Օրինակ, ԱՄՆ-ում տարեկան 120 000 նմանատիպ վիրահատություններ են կատարվում և շատ մեծ հաջողությամբ, առավել ևս, որ պրոթեզների պատրաստման նոր տեխնոլոգիաները նվազեցրել են ետվիրահատական բարդությունները: Նման վիրահատությունից հետո վերականգնողական ժամանակահատվածը կարող է տևել 1-6 ամիս, դրա հետ մեկտեղ, պացիենտը հիվանդանոցում է մնում է 15 օր, իսկ վերականգնումն անցնում է տնային պայմաններում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...

Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ

Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:


Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ